HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էնթոնի Բլինքենը Թուրքիայում կքննարկի Գազայի հատվածում առկա իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում խորհրդակցություններ կանցկացնի Գազայի հատվածում տիրող իրավիճակի և ընդհանրապես պաղեստինյան հակամարտության շուրջ: Այդ մասին Haberturk հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

«Անհրաժեշտ է շարունակել սերտ խորհրդակցությունները Գազայի հարցերի շուրջ։ Իրավիճակն այնտեղ վատանում է, պատերազմը ձգձգվում է։ Այնտեղ շատ հարցեր կան, որոնք պետք է մանրամասն քննարկել։ Եվ իհարկե, Թուրքիան ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավարի համար այն երկիրն է, որտեղ պետք է հաճախ այցելել այդ հարցերը քննարկելու համար։ Ես դա նկատել եմ դեռ ռուս-ուկրաինական հակամարտության իրավիճակում։ Գերմանիան, ԵՄ-ն, բացի ռազմական բաղադրիչի ուղղակի գնահատումից, չկարողացան ստեղծել աշխատանքային և ամուր դիվանագիտական մեխանիզմ։ Նրանք պետք է կապի այդպիսի գիծ ստեղծեին մեր նախագահի հետ»,- ասել է Չելիքը։

Նրա խոսքով՝ Իսրայելի ու Գազայի հակամարտության պայմաններում անհրաժեշտ է դիվանագիտական կապեր ստեղծել Թուրքիայի ղեկավարության հետ՝ որպես երկրի, որը կարող է շփվել հակամարտող երկու կողմերի հետ: «Ցավոք, այժմ և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն չեն կարող դիվանագիտական բավարար լիազորություններ ցուցաբերել ընթացիկ ճգնաժամերի պայմաններում»,- հայտարարել է թուրք քաղաքական գործիչը։

Ինչպես փոխանցում է CNN Turk-ը, Բլինքենը Թուրքիա կայցելի այսօր երեկոյան: Նա դեկտեմբերի 6-ին կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ և, հնարավոր է, հանդիպի նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ենթադրվում է, որ կողմերը կքննարկեն նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը, Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը, Եգեյան ծովում ուժերի հավասարակշռության խախտման և ռազմական ներկայության խնդիրները:

Լուսանկարը՝ Greg Nash/The Hill

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter