HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հրաձգություն Այովայի դպրոցներից մեկում. կա 1 զոհ և 5 վիրավոր

ԱՄՆ Այովա նահանգի Perry High School դպրոցում հինգշաբթի առավոտյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է մեկ դեռահաս, ևս հինգ մարդ էլ վիրավորվել է: Այդ մասին գրում է BBC-ն։ Հրաձիգը, ով նույն դպրոցի 17-ամյա աշակերտ էր, ինքնասպան է եղել։

Ոստիկանության ներկայացուցիչները հինգշաբթի երեկոյան հայտարարել են, որ հրաձգությունը դպրոցում բացել է նույն դպրոցի 17-ամյա աշակերտ Դիլան Բաթլերը:

Նա զինված է եղել պոմպային զենքով և ատրճանակով։ Ոստիկանները նշում են, որ նա ինքնասպան է եղել:

Դպրոցի շենքում հայտնաբերվել է նաև ինքնաշեն պայթուցիկ սարք: Այն վնասազերծել են սակրավորները։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել դեպքից 7 րոպե անց։ Ավելի ուշ ոստիկաններին են միացել նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներն ու ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանման աշխատակիցները։

Հրաձգությունը սկսվել է առավոտյան ժամը 8-ն անց կես, երբ դպրոցում դասերը դեռ չէին սկսվել ու շենքում համեմատաբար քիչ աշակերտներ կային, ինչը, հավանաբար, թույլ է տվել խուսափել առավել մեծ թվով զոհերից:

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, դպրոցականներից շատերին, որոնք ժամանել են արդեն դեպքից հետո, ուղարկել են տուն:

Perry High School-ը գտնվում է ԱՄՆ Այովա նահանգի Փերի քաղաքում, որն ունի ավելի քան 8000 բնակիչ։ Քաղաքը գտնվում է նահանգակենտրոն Դե Մոյն քաղաքից հյուսիս-արևմուտք։

Լուսանկարը՝ Andrew Harnik/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter