HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Սուրբ ծննդյան տոնի առթիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Ուղերձը` ստորև.

«Սիրելի հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ։

Սուրբ ծնունդը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որի խորհուրդը նաև բարու, լույսի ու խաղաղության հաղթանակն է։

Աստվածահայտնության լույսը թող ճառագի բոլորիս օջախներում ու սրտերում և ամրապնդի մեր հույսն ու հավատը երջանիկ ապագայի ու պայծառ գալիքի նկատմամբ։

Մաղթում եմ բոլորիս ընտանեկան ջերմություն, առողջություն և մեր երկրին խաղաղություն։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ Մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter