HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Արհեստական բանականությունը` ստեղնաշարի վրա. Windows համակարգիչները նոր ստեղն կունենան

Երեք տասնամյակ անց Windows-ը առաջին մեծ փոփոխությունը կանի համակարգիչների ստեղնաշարերի վրա՝ ավելացնելով Microsoft-ի արհեստական բանականության (AI) Copilot համակարգի ստեղնը։ Այս մասին հայտարարել է Microsoft-ի գործադիր փոխնախագահ Յուսուֆ Մեհդին։ Ըստ հրապարակման՝ նորությունը կապահովի արագ մուտք դեպի Microsoft-ի՝ արհեստական բանականությամբ աշխատող Windows Copilot համակարգ՝ անմիջապես ստեղնաշարի կոճակի սեղմումից:

Մեհդին կարծում է, որ արհեստական բանականությունը հիմնովին փոխել է տեխնոլոգիաների օգտագործման ձևը աշխատանքում և կյանքում: Նրա խոսքով՝ Microsoft-ը մարդկանց ու կազմակերպությունները հզորացնելու պարտավորություն ունի, որպեսզի AI դարաշրջանում հարմարվելն ու զարգանալը հնարավոր լինի։

«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք եղել ենք այս փոփոխության առաջնագծում՝ նորարարություններ կատարելով և բարելավելով մեր արտադրանքը Copilot-ի միջոցով, որը ձեր ամենօրյա AI ուղեկիցն է։ Մենք հավատում ենք, որ նոր կաճակը մարդկանց հնարավորություն կտա ավելի հեշտությամբ մասնակցել արհեստական բանականության վերափոխմանը»,- գրել է Microsoft-ի գործադիր փոխնախագահը։

Copilot-ը աշխատում է Microsoft-ի այնպիսի համակարգերին կից, ինչպիսիք են Word-ը, Excel-ը, PowerPoint-ը և այլն։ Սրա օգնությամբ կարող ես տեքստ խմբագրել, էլեկտրոնային հասցեիդ եկած նամակներին պատասխանել, տվյալներ վերլուծել, նկարներ գեներացնել։ Այն ներդրված է նաև Paint-ում։

Copilot ստեղնը դառնալու է համակարգչի ստեղնաշարի հիմնական մաս։ Այն տեղադրված է լինելու աջակողմյան հատվածում` Menu կոճակի փոխարեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter