
«Հայաստանի պետական հետաքրքրությունների Ֆոնդի» տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի Խորհրդի որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 5-ին վաղաժամկետ դադարեցվել են ընկերության տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։
Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Ղազարյանը։
Տիգրան Ղազարյանն ունի կառավարման հարուստ փորձ, որից վերջին տարիները՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում։ Հանդիսանում է գործարար կառավարման մագիստրոս, ինչպես նաև դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
Լուսանկարում՝ Դավիթ Փափազյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքսի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել