HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երևանում ապօրինի շինություններ այլևս չեն լինելու». քաղաքապետ Տիգրան Ավինյան

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական նիստի ընթացքում քննարկված հարցերը համառոտ։ 

«Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող հատվածը կկանաչապատվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վերոնշյալ գոտում 25 հա անտառապատման ենթակա տարածք կա, որը բնապահպանական տեսանկյունից կարևոր դեր կունենա քաղաքի կենտրոնի համար: Մինչ նախագծի մեկնարկը տարածքը կմաքրվի, կազատվեն հողազավթված տարածքները:

«Բանջարանոցների ու ապօրինի շինարարության ժամանակաշրջանը վաղուց սպառվել է: Մենք քննարկելու ենք օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք էլ ավելի են բարդացնելու նմանատիպ տարածքների զավթումը: Ինձ համար տարբերություն չկա՝ համայնքային բյուջեի՞ց են փող գողանում, թե՞ համայնքային հողերն են գողանում: Այդտեղ ունենք գործելու դաշտ, ոչ թե բանակցելու: Երևանի կանաչ ֆոնդը տասնամյակներով նվազել է նաև նման գործողությունների արդյունքում»,- ընդգծել է քաղաքապետը: 

***
2023թ. ընդհանուր առմամբ լէդ լուսատուներով է փոխարինվել 11563 նատրիումային և սնդիկային լամպ: Քաղաքն ամբողջությամբ էներգախնայող լուսատուներով հագեցնելու ծրագիրը նախատեսվում է ավարտել 2026թ.:

***
«Օղակաձև» զբոսայգու 4-րդ հատվածն ամբողջությամբ կբարեկարգվի, բնակիչների հանգստի համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ: Նախագիծը նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագրով:  

«Բոլոր այն հատվածները, որտեղ հանրային կանաչ տարածքներ են, պետք է վերադարձնենք երևանցիներին»,- նշել է քաղաքապետը: 

***
Երևանի մետրոպոլիտենի հավաքակայանը կհամալրվի ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված ևս մեկ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմով։ 
Նախորդ տարի գործարկվել էր երեք նոր շարժակազմ ՝ երեք վագոնանոց։
Այսպիսով, գնացքների հավաքակայանում մետրոպոլիտենը կունենա 4 հատ 3 վագոնանոց շարժակազմ, որն էլ էականորեն կբարելավի ուղևորների հարմարավետ փոխադրումը:

***
«Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» համար «Հրազդան» մարզադաշտին կից ավելի քան 15500 քմ տարածքում նոր շենք կկառուցվի։ Մարզական կառույցը համապատասխանելու է մարզումներ ու միջազգային մրցույթներ կազմակերպելու  բոլոր չափանիշներին»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter