HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

17-ամյա Լևոնը հարվածներ է ստացել սուր կտրող-ծակող գործիքով. 20-ամյա Ստյոպան ձերբակալված է

Հունիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Իսահակյան փողոցի թիվ 14 շենքի բակում վիճաբանություն է:

Նույն օրը հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի և թիկունքի մասերում ստացած ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 17-ամյա Լևոն Գ.-ն, որը հայտարարել է, որ Իսահակյան փողոցի թիվ 14 շենքի բակում ընկել է խողովակի վրա:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Լևոն Գ.-ն ի վիճակի չէ հաղորդում տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառման շնորհիվ պարզվել է, որ Լևոն Գ.-ն վնասվածքը ստացել է 1992 թ. ծնված Ստյոպա Գ.-ի կողմից սուր կտրող-ծակող գործիքով հարվածելու հետևանքով:

Հուլիսի 5-ին ոստիկանության ծառայողները Ստյոպա Գ.-ին հայտնաբերել են Բագրատաշենի մաքսային կետում և բերման ենթարկել: Ստյոպա Գ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Ստյոպա Գ.-ն ձերբակալված է:

«Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter