
Հռոմի պապը Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության կոչ է արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում առկա լարվածության վերաբերյալ ու Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության կոչ է արել։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը՝ Սուրբ Աթոռում հավատարմագրված դեսպաններին իր ուղերձի ժամանակ։
Ֆրանցիսկոս պապը նաև նշել է Արցախից տեղահանված անձանց վերադարձի իրավունքների պահպանման և պաշտամունքի վայրերի նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը:
Իր ելույթում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն անդրադարձել է նաև ուկրաինական հակամարտությանը՝ կողմերին կոչ անելով բանակցությունների ճանապարհով դադարեցնել այն։
«Ցավոք, գրեթե երկու տարի Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմից հետո Ռուսաստանին չի հաջողվում իր մտքում և սրտում տեղ գտնել այդքան ցանկալի խաղաղության համար, չնայած բազմաթիվ զոհողություններին և ավերածություններին: Չի կարելի թույլ տալ, որ այս հակամարտությունը ձգձգվի՝ վնասելով միլիոնավոր մարդկանց։ Մենք, միջազգային իրավունքի պահպանմամբ, պետք է բանակցությունների միջոցով վերջ դնենք շարունակվող ողբերգությանը»,- հայտարարել է Հռոմի պապը։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել