HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ

Ադրբեջանի զինված ուժերի հանգուցյալ գեներալ, այդ երկրի պաշտպանության նախկին փոխնախարար Ֆուադ Մամեդովը մեղադրվում է 15 միլիոն մանաթ (մոտ 9 միլիոն դոլար-խմբ.) հափշտակելու մեջ։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել են Բաքվի զինվորական դատարանից։

«Մեկնարկել է պետական միջոցների առանձնապես խոշոր չափերով հափշտակության մեջ մեղադրվող Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, նյութատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության նախկին պետ, հանգուցյալ գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովի քրեական գործով դատավարությունը: Նիստի ընթացքում դատախազը հրապարակել է մեղադրական ակտը։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ Մամեդովը, երկու պաշտոնատար անձանց հետ համաձայնության գալով, յուրացրել է շուրջ 15 միլիոն մանաթ պետական միջոցներ: Ֆուադ Մամեդովի որդին այս գործով ճանաչվել է որպես օրինական իրավահաջորդ»,- հայտնել են դատարանում։

Գեներալ Ֆուադ Մամեդովը Ադրբեջանի պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնում էր 2018 թվականից: Նա մահացել է 2020 թվականին սրտի անբավարարությունից։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter