HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ հունվարի 8-ին անցկացվել է խորհրդակցություն։ Հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

«Մասնակցել են բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուները՝ ուղիղ տեսակապով:

Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանն ու գործող կառուցակարգերի կատարելագործմանը:

Պաշտպանը հանձնարարականներ է տվել և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter