HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

33-ամյա Արսենը բաց դռնից մտել է տուն ու տանտիրուհու ներկայությամբ հափշտակել հագուստներ

Հուլիսի 5-ին ոստիկանության Երևանի վարչության հերթապահ մասից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Արթուր Ի.-ն և հայտնել, որ հորաքրոջ տանից գողություն է կատարվել, և գողին բռնել են Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ:

Նույն օրը ոստիկանության Երևանի վարչության ծառայողները Գարեգին Նժդեհի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արսեն Գ.-ին:

Պարզվել է, որ նա նույն օրը բաց դռնից մուտք է գործել 1942 թ. ծնված Սիլվա Հ.-ի բնակարան և նրա ներկայությամբ հյուրասենյակի աթոռի վրայից բացահայտ հափշտակել Արթուր Ի.-ի հագուստները, որոնց գրպանում եղել են ավտոմեքենայի և տան բանալիները և 7.000 դրամ:

«Արսեն Գ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter