
Հրազենային վնասվածքի հետևանքով մահացել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանը․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,- հայտնում է նախարարությունը:
Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է մահվան ելքով մեկ այլ միջադեպի մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել