Վիճաբանություն Վերին Արտաշատում. Զոհրապը հարթաշուրթով հարվածել է Գարիկի դեմքին
Հուլիսի 5-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Վերին Արտաշատ գյուղից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Զոհրապ Պ.-ին:
Պարզվել է, որ հուլիսի 3-ին նույն գյուղի սկզբնամասում վերջինս վիճաբանել է 1988 թ. ծնված Գարիկ Փ.-ի հետ և հարթաշուրթով հարվածել նրա դեմքին՝ պատճառելով վնասվածք:
Գարիկ Փ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել