HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Միրզոյանը՝ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ Վահե Միրզոյանը նշանակվել է Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ:

Վահե Արշալույսի Միրզոյանի կենսագրությունը

Ծնվել է 1974 թվականի հուլիսի 17-ին, Շիրակի մարզ, գ.Աշոցք:
1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1997-1998թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2000-2001թթ. - Շիրակի մարզի դատախազության ստաժոր-քննիչ

2001-2005թթ. - Շիրակի մարզի դատախազության քննիչ

2005-2007թթ. - Շիրակի մարզի դատախազության ավագ քննիչ-քրեագետ

2007-2013թթ. - Շիրակի մարզի դատախազի օգնական

2013-2016թթ. - Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ

2016-2021թթ. - Շիրակի մարզի դատախազի տեղակալ

2021-2024թթ. - ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter