HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նարեկացի» ժողնվագարանների համույթը՝ Էջմիածնում

Հուլիսի 5-ին «Նարեկացի» ժողնվագարանների համույթը ելույթ ունեցավ Էջմիածնում: Այնտեղ ելույթ ունենալու հրավեր համույթը ստացել էր քաղաքապետ Կարեն Գրիգորյանից:

Էջմիածնի քաղաքապետի խորհրդական Աննա Գասպարյանի խոսքերով՝ իրենք դեռ վաղուց էին ցանկանում հրավիրել համույթին, սակայն համերգը կայացավ շատ խորհրդանշական օր՝ ՀՀ Սահմանադրության օրը, և ինչպես կարելի էր ենթադրել ստեղծված մթնոլորտից, համերգի շնորհիվ օրն իսկական տոն դարձավ:

«Երեխաները երբ լսում են այս երաժշտությունը, նաև կրթվում են: Ես կարծում եմ՝ մարդ սկսում է լսել այն, ինչ պարբերաբար մատուցում են նրան: Հիմա այս երեխաները լսում են այս երաժշտությունը, և հնարավոր չէ, որ նրանք սրանից լավ բան չվերցնեն, այլ հարց է, որ նրանք դա ամեն օր չեն լսում: Էջմիածինը շատ երաժշտական քաղաք է. ունենք երկու մեծ երաժշտական դպրոց, այս մարդիկ սիրում են երաժշտություն, մնում է նրանց մատուցել, տալ լավ երաժշտություն»,- ասաց Ա. Գասպարյանը:

ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարթունյանն էլ ընդգծեց, որ իրենց համար պատիվ է Էջմիածնի պես հոգևոր քաղաքում առաջին անգամ ելույթ ունենալ, և հուսով է՝ սա վերջին անգամը չէ, որ հյուրընկալվում են Էջմիածնում:

Ներկաներից շատերը նշեցին, որ այն, ինչ լսեցին, ավելի որակյալ, բարձրարվեստ է, քան այն, ինչ լսում են ամեն օր հեռուստատեսությամբ, և որ այդ 1.5 ժամ տևողությամբ համերգից իրենք ավելի շատ բան վերցրին, քան ողջ օրվա ընթացքում կարող էին ստանալ հեռուստաեթերից: Ոգևորված էին հատկապես երեխաները. նրանցից ոմանք համերգից հետո ասացին, որ անպայման կգնան երաժշտական դպրոց և կսովորեն նվագել որևէ ժողգործիք:

Համերգի վերջում Էջմիածնի քաղաքապետարանի անունից «Նարեկացի» ժողնվագարանների համույթին Ա. Գասպարյանը հանձնեց շնորհակալագիր՝ հայտնելով, որ նման համերգները շարունակական են լինելու:

Մարիամ Մուղդուսյան
«Նարեկացի» արվեստի միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter