HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում խիտ մառախուղ է

Հունվարի 10-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այս մասին հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Վարդենիսի, Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սարավանի լեռնանցքում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter