HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր շտաբի պետը հանդիպել է արևելյան սահմանագոտու զորամասերի սպայական կազմերի ներկայացուցիչներին

Հունվարի 10-ին՝ երկօրյա աշխատանքային շրջայցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է հանրապետության արևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերի սպայական կազմերին։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով անցած՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու ամփոփիչ քննություններում ցուցաբերած արդյունքները՝ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է զորամասերի մարտական պատրաստականությանն ու մարտական հերթապահության կազմակերպմանը, ընդգծել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա աշխատանքների կատարման վերաբերյալ։ Ամփոփելով հանդիպումը՝ ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է մարտական ծառայության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, անվտանգության կանոններին, պայքարել բանակ ներթափանցող արատավոր երևույթների դեմ»,- ավում է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter