HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարվա 1-ին կիսամյակում գրանցվել է օձի խայթոցի 64 դեպք

2012 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 64 դեպք:

Երևանի բուժհաստատություններ է դիմել 23-ը, մարզային բուժհաստատություններ` 41-ը. Արմավիրի մարզ` 10, Արագածոտնի մարզ` 9, Վայոց ձորի մարզ` 6, Սյունիքի մարզ` 5, Կոտայքի մարզ` 4, Տավուշի մարզ` 4, Արարատի մարզ` 2, Լոռու մարզ` 1:

37 դեպքում ներարկվել է օձի հակաթույն, 27 դեպքում չի ներարկվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

Հիվանդներին ժամանակին կանխարգելիչ և բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև կանխարգելիչ դեղանյութերի որոշակի քանակություն տեղերում պահեստավորելու նպատակով առողջապահության նախարարությունը հանրապետության բոլոր բժշկական կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկել է միջոցառումներ տեղերում շիճուկների և պատվաստանյութերի առկայությունը ապահովելու համար:

Օձի խայթոցի յուրաքանչյուր դեպքի մասին, սահմանված կարգի համաձայն, հրատապ տեղեկատվություն է տրամադրվում առողջապահության նախարարության «թեժ գծի» հերթապահին, և վերցվում է հսկողության տակ:

Այս պահի դրությամբ հանրապետության բժշկական հաստատություններն ապահովված են օձի հակաթույնով, բուժանձնակազմն ունի համապատասխան պատրասվածություն և ներուժ բարձր մակարդակով բուժօգնություն ցուցաբերելու համար:

ՀՀ առողջապահության նախարարություն

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Ցանկացած ընթերցող ակնկալում է լիարժեք, տրամաբանորեն ավարտուն մի բան ընկալել իր կարդացածից: Հիմա ինչ հասկանաս սրանից՝ 64 մարդու օձ է կծել, բժիշկներն էլ իրենց բարձրության վրա են գտնվել ... ու վերջ? Հեր օրհնվածներ! կարելի էր նաեւ գրել չէ՜ քանիսն են փրկվել, քանի զոհ ենք տվել, որպիսզի գաղափար կազմենք, թե մեր օձերից՜ ինչքան վախենանք! Այսպիսի լրատվությունն, իմ համեստ կարծիքով, ավելի լավ է բոլորովին չլինի, այն պարզապես վրդովեցնող է իր կիսատ-պռատությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter