HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայոց ձորի մարզում 4 ավտոմեքենաներ բախվել են իրար․ տուժել է 4 անձ

Հունվարի 10-ին՝ ժամը 10:09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից Ջերմուկի խաչմերուկ ընկած հատվածում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 145-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Մ. Ս., ծնված 1962 թ.), «Renault» (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1981թ.), «Volvo» (վարորդ՝ Լ. Ա., ծնված 1982 թ.) և «VAZ» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Renault» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաների վարորդներն արգելափակվել են։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ս. Հ.-ն, Լ. Շ.-ն և Ա. Շ.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներրը, արգելափակումից դուրս բերել «Mitsubishi» և «Renault» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակները գնահատել են բավարար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter