Քլինթոն. Ռուսաստանն ու Չինաստանը վճարելու են Ասադին սատարելու համար
Խոսելով Փարիզում անցկացվող «Սիրիայի ընկերներ» խորհրդաժողովի ժամանակ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանին ու Չինաստանին մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու փորձերն արգելափակելու և Ասադի ռեժիմին աջակցելու մեջ:
Քլինթոնը խորհրդաժողովում ներկայացված մոտ 60 երկրներին հորդորել է «հստակ ցույց տալ, որ Ռուսաստանն ու Չինաստանը վճարելու են» այդ աջակցության համար:
«Ես ձեզ խնդրում եմ ձեր ձայնը հասցնել Ռուսաստանին ու Չինաստանին և ոչ միայն խնդրել, այլև պահանջել, որ նրանք իրադարձություններից կողքից չհետևեն: Չեմ կարծում, որ Ռուսաստանն ու Չինաստանը վստահ են, որ որևէ գին են վճարելու Ասադի ռեժիմի կողքին լինելու համար»,- ասել է Հիլարի Քլինթոնը: Այս մասին հայտնում է CNN-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել