HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհին

Հունվարի 11-ին, ժամը 08:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծափաթաղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ)․ կա զոհ։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 40-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 10 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ավտոմեքենայից մոտ 4 մ հեռավորության վրա գտնվել է վարորդի դին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter