HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգենտինայի նախկին երկու նախագահ մեղավոր է ճանաչվել երեխաների գողանալու մեջ

Հուլիսի 5-ին Արգենտինայի դատարանը նախկին երկու նախագահի մեղավոր է ճանաչել Արգենտինայի «Կեղտոտ պատերազմի» տարիներին՝ 1976-1983թթ., տասնյակ երեխաների գողանալու մեջ:

CNN-ը տեղեկացնում է, որ Ջորջ Ռաֆայել Վիդելան, ով որպես բռնապետ երկիրը ղեկավարել է 1976-1981թթ., երեկ դատապարտվել է 50 տարվա ազատազրկման:

Իսկ գեներալ Ռեյնալդո Բենիտո Բիգնոնեն, ով երկիրը ղեկավարել է 1982թ.-ից մինչև երկրի վերադարձ ժողովրդավարության՝ 1983թ. դեկտեմբեր, երեկ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Վիդելան ու Բիգնոնեն նախկին ամենաբարձրաստիճան ամբաստանյալներն են, ովքեր երեկ մեղավոր ճանաչվեցին քաղբանտարկյալների երեխաներին սիստեմատիկորեն գողանալու և նրանց նույնականացման նոր տվյալներ տալու մեջ:

«Կարծում եմ, որ այն, ինչ նրանք արեցին մեզ հետ, կաներ բռնապետություններից ամենավատն ու ամենամղձավանջայինը: Դա տարիներ տևող տառապանք էր՝ իրենց թոռներին որոնող տատերի, ընտանիքի անդամների, բոլոր համար»,- ասել է 35-ամյա Մադարիագա Քուինտելան, ով գողացվել էր երեխան ժամանակ և հոր հետ վերամիավորվել միայն 2010թ.:

Դատավարության ընթացքում Վիդելան ասել է, որ հնարավոր է՝ երեխաներն առևանգվել են, բայց նրանց սիստեմատիկորեն առևանգելու հրաման կամ ծրագիր չի եղել:

Վիդելան, ով 1976թ., ի թիվս հեղաշրջման այլ առաջնորդների, գահընկեց արեց այն ժամանակվա նախագահ Իզաբել Մարտինեզ դե Պերոնին, 2010թ. արդեն իսկ մեղավոր է ճանաչվել իր իշխանության տարիներին մարդու իրավունքների ոտնահարումների մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Իսկ Բիգնոնեն 2009թ. դատապարտվել է 25 տարվա ազատազրկման 56 մարդու առևանգելու ու խոշտանգելու համար:

Նախկին նախագահներին առաջադրված այս մեղադրանքների արմատները գալիս են Արգենտինայում 1976-1983թթ. տևած «Կեղտոտ պատերազմից»: Ռազմական բռնապետության այդ տարիներին 30 հազար ուսանող, աշխղեկ, մտավորական ու ձախական է անհետացել կամ պահվել գաղտնի բանտերում ու խոշտանգվել:

Լուսանկարը՝ CNN-ից. Բիգնոնեն (ձախից) և Վիդելան 2011թ. այս գործով տեղի ունեցած դատական առաջին նիստի ժամանակ

Մեկնաբանություններ (1)

Վահե-2010
Բոլորս էլ հասկանում ենք թե այս երկուսից հետո հերթն ումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter