HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու Ստեփանավան համայնքում կկառուցվի ֆուտբոլի մարզադաշտ

Գործադիրն ընդունել է «Գույք նվիրելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պաշտպանության նախարարությանն ամրացված, Լոռու մարզում գտնվող շինությունը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրել Ստեփանավան համայնքին։

Ըստ հիմնավորման՝ ՏԿԵ նախարարին է դիմել Ստեփանավան համայնքի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ համայնքը տասնամյակներ շարունակ չի ունեցել ֆուտբոլի մարզադաշտ և չունի հնարավորություն խոշորացված համայնքի տարածքում զարգացնելու ամենամասսայական սպորտաձևերից մեկը՝ ֆուտբոլը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, կարևորելով խնդրի լուծման անհրաժեշտությունը, ներկայացրել է առաջարկ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին, ներդրումային ծրագրի շրջանակներում Ստեփանավան համայնքում կառուցելու ֆուտբոլի մարզադաշտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter