HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պողպատի գործարանը Երասխի փոխարեն կկառուցվի Արարատ գյուղում

Գործադիրն ընդունել է «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ՍՊԸ-ին ֆինանսավորում տրամադրելու մասին» որոշում:

Ընկերությունը Արարատ գյուղում նախատեսում է իրականացնել պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագիր: Ըստ հիմնավորման՝ ընկերության կողմից Երասխ բնակավայրում գտնվող պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է՝ ելնելով որոշ հանգամանքներից։

Երասխում գտնվող պողպատի գործարանի կառուցման նպատակով ընկերությունը կատարել է մի շարք շինարարական ծախսեր, որոնց ընդհանուր գումարը կազմում շուրջ 2 միլիարդ դրամ: Ըստ այդմ՝ առաջարկվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին, որի կառավարիչն է հանդիսանում «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը տրամադրել 3,500,000,000 դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, 4 տարի` սկսած 3-րդ տարվանից մարման ժամկետով՝ «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ՍՊԸ-ի Արարատ բնակավայրում ծրագրի ֆինանսավորման նպատակով։

 

Լուսանկարը՝  «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության, Երասխում պողպատի գործարանի կառուցման աշխատանքները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter