HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Ոսկանյանը նշանակվել է Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի պետ 

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արտակ Ոսկանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից: Այս մասին հայտնում է ՔԿ լրատվական ծառայությունը։

Արտակ Արթուրի Ոսկանյանի կենսագրությունը

Ծնվել է 1988 թվականի հուլիսի 23-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի, Գետավան գյուղում:
2010թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը և 2013թ., նույն բուհի մագիստրատուրան:

2006-2008թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 

Աշխատանքային գործունեություն

2010-2011թթ. –  ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հետաքննության գծով տեսուչ  

2011-2012թ. –  ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի քննիչ  

2012-2014թթ. –  ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության Շահումյանի շրջանի քննչական խմբի քննիչ, ապա՝ ավագ քննիչ  

2015-2016թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ 

2016-2021թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ  

2021-2024թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)  

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter