HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրացման ցանցում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գործող «Նոր Զովք» խանութում և Աբովյան քաղաքում անհատ ձեռնարկատեր Լաուրա Միրզոյանին պատկանող սննդամթերքի իրացման կետում, ըստ հաղորդագրության, վտանգավոր սննդամթերք են հայտնաբերել։ ««Նոր Զովք»-ում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ շպիկ մսային արտադրանք հում ապխտած պաղեցված՝ 1 հատ, կարմիր պղպեղով երշիկ եփած մսային արտադրանք պաղեցված՝ 1 հատ, քաղցրասերուցքային կարագ էքստրա՝ 2 տուփ, կարագ (պաստերիզացված սերուցք)՝ 1 տուփ։

Հայտնաբերվել է նաև չափածրարված սննդամթերք, որի վրա բացակայել են պիտանիության ժամկետը և պահման պայմանները` պանիր լոռի՝ 11 կգ, հալած բուսաճարպային խառնուրդ՝ 3 տուփ, ինչպես նաև սալյամի երշիկ` 2 կգ, որի վրա բացակայել է սննդամթերքի սննդային արժեքի ցուցանիշը։ Ա/Ձ Լաուրա Միրզոյանին պատկանող խանութում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ կրեմային խմորեղեն՝ 3 տուփ, ապխտած պանիր՝ 13 տուփ, ջերկի՝ 1 հատ, աջարական խաչապուրի՝ 9 հատ, ինչպես նաև թերի մակնշմամբ ձկան ֆիլե սյոմգա՝ 2 տուփ։

Նշված ապրանքները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter