HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էստոնիան 3 տարվա ընթացքում 1,2 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Էստոնիայի իշխանությունները որոշել են մինչև 2027 թվականը Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ տրամադրել։ Այդ մասին Տալլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։

«Ուկրաինային աջակցությունը պետք է շարունակվի։ Մինչև 2027 թվականը Էստոնիայի երկարաժամկետ ներդրումը կկազմի 1,2 միլիարդ եվրո»,- ասել է նա։ Կարիսը հավելել է, որ Կիևին անհրաժեշտ են լավագույն սպառազինությունները, ուստի ԵՄ երկրները պետք է ավելացնեն ռազմական արտադրությունը:

Ավելի վաղ Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը հայտնել էր, որ գալիք չորս տարիների ընթացքում Ուկրաինային կտրամադրեն Էստոնիայի ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով ռազմական օգնություն։ Էստոնական ERR պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ 2022 թվականից Էստոնիան Ուկրաինային արդեն իսկ տրամադրել է գրեթե 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter