HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2023 թ․-ին ՀԿԵ գնացքներից օգտվող քաղաքացիների թիվն աճել է

2023 թվականին աճել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորների թիվը։ Ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաղորդագրության համաձայն՝ ուղևորահոսքի աճն ապահովվել է մերձքաղաքային էլեկտրագնացքներով ներքին փոխադրումների հաշվին։ Անցյալ տարի միջազգային հաղորդակցությունում Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան երթուղիներով փոխադրվել է 57 հազար ուղևոր (–2%), իսկ տեղական հաղորդակցությունում՝ 481 հազար ուղևոր (+8,7%): Միջազգային հաղորդակցության անկումը պայմանավորված է Երևան-Թբիլիսի ուղևորների նվազմամբ, մինչդեռ Երևան-Բաթումի-Երևան երթուղում ուղևորների թիվը աճել է 58%-ով։

Մերձքաղաքային երթևեկության ամենամեծ աճը գրանցվել է Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան երթուղիներով։ Անցյալ տարի երրորդ կողմի կազմակերպությունների պատվերով ՀԿԵ-ն իրականացրել է ութ զբոսաշրջային (չարթերային) չվերթ, որոնցով տեղափոխել է 5 հազար ուղևոր:

«Ուղևորահոսքի աճը կապված է ընկերության կողմից մատուցվող ծառայությունների զարգացման և ուղևորներին ավտոմոբիլային տրանսպորտից երկաթուղային տրանսպորտ ներգրավելու հետ»,- նշում է Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Հրանտ Միքայելյանը: -Օրինակ, անցյալ տարվանից մենք ներդրել ենք էլեկտրագնացքների տոմսերի վաճառքի ժամանակակից համակարգ։ Մենք նաև սկսեցինք տրամադրել պահեստային խցիկի ծառայություններ, զարգացրեցինք կայարանային ծառայություններ, որոնք ուղղված են մեր հիմնական երկաթուղային կայարաններում ուղևորների հարմարավետության բարձրացմանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter