HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել են 11 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ․ Ոստիկանություն

Ոստիկանությունը հայտնում է, որ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ, 28 և 29 տարեկան երկու երիտասարդ ապօրինի ճանապարհով Հայաստան են ներկրում և իրացնում խոշոր չափերի թմրամիջոցներ:

«Տեղեկությունն իրացնելիս վարչության ծառայողները համագործակցել են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողների և մարզի պարեկների հետ:

Հունվարի 11-ին՝ ժամը 16.50-ին, Կապանի Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով, երևանցի երիտասարդները ձերբակալվեցին և, «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Կապանի բաժին։

Մեքենայի սրահում հայտնաբերված պոլիէթիլենային երեք փաթեթում կային 11 կգ 840 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ 4 կգ 846 գրամ մեթամֆետամինի, 6 կգ 289 գրամ մարիխուանայի, 202 գրամ հերոինի և 503 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ:

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ սքրինշոթ Ոստիկանության ռեպորտաժից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter