HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն օրենքով ազատվել և նշանակվել է նույն պաշտոնում

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն ազատվել է պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի. Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

2023 թ․-ի դեկտեմբերի 22-ին «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, համաձայն որի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը: Այդ իսկ պատճառով Արմեն Աբազյանը նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նույն օրը վարչապետի որոշմամբ նշանակվել նույն պաշտոնին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter