HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիան Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել իր քաղաքացուն

Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է իր քաղաքացուն կամայական ձերբակալելու մեջ և պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան: Զուգահեռաբար, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ խոսքը գնում է այն մարդու մասին, որը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Reuters-ին ուղղված իր հայտարարության մեջ հաստատել է, որ Բաքվի կողմից ձերբակալվածը Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանն է։

«Մենք սերտ կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ, և Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը կարողացել է երկու անգամ այցելել մեր հայրենակցին՝ հյուպատոսական պաշտպանության շրջանակներում»,- հայտարարել է գերատեսչությունը։ 

Ֆրանսիական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ Փարիզը Ռայանի ձերբակալությունը համարում է կամայական և պահանջում անհապաղ ազատ արձակել նրան:

Ֆրանսիական TF1-ը նշում է, որ ֆրանսիացի գործարար Մարտին Ռայանը մշտապես աչքի է ընկել իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ։ Ռայանը, որը մասնագիտացած է Ադրբեջանում սննդի ներմուծման ոլորտում, 2021 թվականի մայիսի 17-ին բաց նամակ էր հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով «վճռական գործողություններ» ձեռնարկել ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Բաքուն պնդում է, թե, իբր, Ռայանը լրտեսական գործողություններ է իրականացրել Ադրբեջանի տարածքում ու տեղեկատվությունը փոխանցել Փարիզին։ 

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter