
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը ժամանել է Կիև
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ հայտարարել է Կիևին 2,5 միլիարդ ֆունտ օգնության մասին։ Այդ մասին բրիտանական վարչապետը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
«Ես Ուկրաինայում եմ, որպեսզի պարզ ուղերձ փոխանցեմ։ Մեր աջակցությունը չի կարող և չի թուլանա։ Դիմում եմ բոլոր ուկրաինացիներին։ Բրիտանիան ձեր հետ է այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- գրել է Սունաքը։
I am in Ukraine to deliver a simple message.
— Rishi Sunak (@RishiSunak) January 12, 2024
Our support cannot and will not falter.
To all Ukrainians, Britain is with you – for as long as it takes 🇬🇧🇺🇦 pic.twitter.com/1ya8m2seiJ
Գրառմանը զուգահեռ Սունաքը ուկրաինական մայրաքաղաքից նաև լուսանկար է հրապարակել։
Կիև այցից անմիջապես հետո բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ 2,5 միլիարդ ֆունտ (ավելի քան 3 միլիարդ դոլար) կտրամադրվի Ուկրաինային։ Ընդ որում, օգնության փաթեթը, որը նախատեսված է ֆինանսական հաջորդ տարվա համար, ինչը մեկնարկում է ապրիլին, կներառի մեծ հեռահարության հրթիռներ, հակաօդային պաշտպանության միջոցներ և հրետանային արկեր։ Մոտ 200 միլիոն ֆունտ կծախսվի անօդաչուների վրա, մասնավորապես` հետախուզական, հարվածային և ծովային անօդաչուների։
Նախատեսվում է, որ Սունաքը բանակցություններ կվարի ուկրաինական բարձր ղեկավար կազմի, այդ թվում` նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Լուսանկարը՝ Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել