HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնանկություններ ԱԱԾ-ում

Այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն ազատվել է պաշտոնից։ 

2023 թ․-ի դեկտեմբերի 22-ին «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, համաձայն որի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը: Այդ իսկ պատճառով Արմեն Աբազյանը նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նույն օրը վարչապետի որոշմամբ նշանակվել նույն պաշտոնին։

Քիչ առաջ նախագահի այլ հրամանագրերով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալները ևս ազատվեցին պաշտոնից։

Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

Արամ Հակոբյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

Սամվել Հայրապետյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

Տիգրան Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter