HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչյա Վարդանյան. «Երևանի Փոքր կենտրոնը պետք է ունենա քաղաքաշինական հատուկ կարգավորման գոտու կարգավիճակ»

Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատումն օրենսդրորեն կարգավորելու առաջարկով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012թ. ապրիլի 5-ի N392-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբին  է  դիմել նույն խմբի անդամ` Հրաչյա Վարդանյանը:

Նա առաջարկում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել մի որոշման նախագիծ, որով կսահմանվի ՀՀ վարչապետի 2012 թ. ապրիլի 5-ի N301-Ա, մայիսի 3-ի N392-Ա որոշումներով ստեղծված հանձնաժողովի աշխատակարգը, անդամների կարգավիճակն ու լիազորությունները: Ըստ առաջարկության հեղինակի՝ դա հնարավորություն կտա աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի իրացնել իր իրավունքները:

Հրաչյա Վարդանյանը գտնում է, որ պետական և մայրաքաղաքային գործառույթները լիարժեք ապահովելու համար անհրաժեշտ է լրացումներ կատարել «Երևանի մասին» ՀՀ օրենսդրությունում, մասնավորապես համադրել քաղաքաշինության ոլորտում «պետության և համայնքի հնարավոր ոչ միատեսակ շահերը»:

Առաջարկության հեղինակը նշում է, որ Երևանի Փոքր կենտրոնը պետք է ունենա «քաղաքաշինական հատուկ կարգավորման գոտու» կարգավիճակ, որտեղ վերահսկողության խստացման միջոցով պետք է  բարձրացվի քաղաքաշինական գործունեության որակը, իսկ հնարավոր սխալներից խուսափելու համար խնդիրների լուծման գործընթացներում պետք է ապահովել հասարակության ներգրավվածությունը` ընդհուպ մինչև հանրաքվեի անցկացումը:

Փաստինֆո

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter