HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ

Հունվարի 14-ին Դավոսում անցկացվող Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպմանը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ: 

«Քննարկել ենք ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և այդ հարաբերությունների օրակարգն առավել զարգացնելու հարցեր:

Մտքեր ենք փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ»,- գրել է Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter