HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի կանցլերի խորհրդական Յենս Պլյոտների հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։

«Մտքեր ենք փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցելու օրակարգային հարցերի և ձևավորված երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ:

Քննարկել ենք նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, ինչի շրջանակներում ներկայացրել եմ վերջին զարգացումները»,- գրել է Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter