Քյավառից Փարիզ. Տիգրան Արզաքանցյանի վիլլան
Էդիկ Բաղդասարյան, Սեդա Գրիգորյան
Նկարում պատկերված երեքհարկանի առանձնատունը գտնվում է Փարիզի արվարձանում: Վիլլայի անունն է «Hermitage»: Այն գտնվում է Maurice Chevalier փողոցում` անտառի փեշին:
Այս թաղամասում հիմնականում հարուստներ են ապրում: Նրանց թվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Ֆրանսիայի անշարժ գույքի գործակալություններն այս տարածքի առանձնատները գնահատում են 1,5-2 մլն եվրո` կախված տան վիճակից: Տան դարպասների մոտ կայանած մեքենայի համարանիշները հայկական են` 21SO840: Այդ համարանիշով «Մերսեդես» մակնիշի մեքենան գրանցված է Գավառում` Արզաքանցյան Էդիկի անունով: Ամենայն հավանականությամբ, պատգամավորի ազգականներից է:
Ֆրանսիայում հաստատվող օտարերկրացի մեծահարուստներն անշարժ գույք ձեռք են բերում` ստեղծելով Անշարժ գույքի քաղաքացիական ընկերություններ (Societe civile d,Immobilier), ինչը թույլ է տալիս պահպանել գաղտնիությունը: «Hermitage» վիլլայի սեփականատերը «Almaz» ընկերությունն է, որը գրանցված է Տ. Արզաքանցյանի անունով: 1,480 մլն եվրո կապիտալով ընկերությունը ստեղծվել է 2008 թ.:
Ուշագրավն այն է, որ Տիգրան Արզաքանցյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից չի երեւում, որ նա Ֆրանսիայում անշարժ գույք է ձեռք բերել: Այսինքն` նա իր ունեցվածքը թաքցրել է հարկային մարմիններից: Հիշեցնենք, որ այս պատգամավորը Աժ նիստերին գրեթե չի մասնակցում, իր բիզնես-տուրերի ընթացքում երբեմն հայտնվում է ԱԺ-ում: ԱԺ 1630 նիստից 1371-ին չի մասնակցել:
Մեկնաբանություններ (152)
Մեկնաբանել