HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է շվեյցարիահայ համայնքի ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում Ցյուրիխում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Վահագն Խաչատուրյանը ներկաներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների ու ելակետերի, ընդհանուր իրողությունների վերաբերյալ:

«Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին, հարևանների հետ հարաբերություններում առկա իրադրությանը: Այս համատեքստում նախագահը ներկայացրել է Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու, հարևանների և գործընկերների հետ փոխվստահության մթնոլորտ ու փոխշահավետ համագործակցություն ձևավորելու հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել մասնավորապես Հայաստանի տնտեսական կյանքում առկա զարգացումների, երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ իշխանությունների և կառավարության ձեռնարկած քայլերի ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման վերաբերյալ:

Նախագահն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կառավարության միջոցառումներին ու ծրագրերին և պատասխանելով ներկաների հարցերին նշել է հայաստանյան իշխանությունների կողմից որդեգրված այն հիմնական ուղղություններն ու սկզբունքները, որոնք դրված են տեղահանվածների հիմնախնդիրների ամբողջական լուծմանը հասնելու պատկերացումների հիմքում»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter