HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան պնդում է, որ զինված ուժերը Ազովի ծովում խոցել են ռուսական А-50 հետախուզական ինքնաթիռ

Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերը հունվարի 14-ի երեկոյան Ազովի ծովի վրա խոցել են ռուսական А-50 հետախուզական ինքնաթիռ։ Այդ մասին հայտնում են «РБК-Украина»-ն, «Суспильне»-ն և «Громадьске»-ն՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ ինքնաթիռին հարվածը հասցվել է տեղի ժամանակով 21:10-21:15-ն ընկած միջակայքում՝ Զապորոժիեի մարզի Կիրիլովկայի շրջանում։ Դրանից հետո ինքնաթիռը անհետացել է ռադարներից և դադարել պատասխանել մարտավարական ավիացիայի կանչերին։ Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ ռուսական Су-30-ի օդաչուն տեսել է, թե ինչպես է այրվում և ընկնում չպարզված օդանավը։ 

Լրատվամիջոցների աղբյուրները նաև պնդում են, որ ուկրաինացի զինվորականները հունվարի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Խերսոնի մարզում խոցել են նաև Ил-22М11 օդային հրամանատարական կետը, որը կրում էր 75106 բորտային համարը։ Ստացված վնասվածքների պատճառով ինքնաթիռի անձնակազմը տարհանում է պահանջել, շտապօգնություն և հրշեջներ կանչել: «РБК-Украинa»-ի աղբյուրը ներկայացրել է ինքնաթիռի օդաչուի գաղտնալսված խոսակցությունը Անապայում տեղակայված օդակայանի դիսպետչերի հետ։ 

Ուկրաինայի Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Միսյագինը հայտնել է, որ ИЛ-22М ինքնաթիռը ռադարներից անհետացել է այն բանից հետո, երբ սկսել է ցած իջնել Կերչի շրջանում։

Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը դեռևս չի մեկնաբանել այս լուրերը։

Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը դեռ 2022 թվականի ապրիլին էր հայտարարել ռուսական А-50 հետախուզական ինքնաթիռ խոցման մասին։ Բացի այդ, 2023 թվականի ապրիլին նմանատիպ մի ինքնաթիռ էլ հարձակման էր ենթարկվել Մինսկի մոտ։

Լուսանկարը՝ Evgeny Biyatov/Host Photo Agency/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter