HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով՝ 2024 թվականը Եվրոպայի համար կրիտիկական կարևոր է լինելու

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն կարծում է, որ այս տարին կարևոր նշանակություն կունենա ամբողջ եվրոպական աշխարհամասի համար, հատկապես ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների համատեքստում։ Այդ մասին նա հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Ինձ համար մեր առաջին հանդիպման ժամանակ գլխավորն այն էր, որ նշեմ այն փաստը, որ ֆրանս-գերմանական տանդեմը, առավել քան երբևէ, կարևոր է։ 2024 թվականն առանցքային է լինելու ամբողջ աշխարհամասի համար։ Ես, մասնավորապես, այդ մասին խոսում եմ ԱՄՆ ընտրությունների համատեքստում, որոնք կպահանջեն վերլուծել իրադրությունը՝ կախված արդյունքներից»,- ասել է Սեժուրնեն։ 

Նա գերմանացի իր գործընկերոջը վստահեցրել է, որ մտադիր է շարունակել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կուրսը ու հույս հայտնել, որ առաջիկա ամիսներին և տարիներին արտասահմանյան համատեղ ուղևորություններ կիրականացնեն:

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Բերբոքի հետ քննարկել է Ուկրաինայում առկա իրավիճակն ու հաստատել, որ Ֆրանսիան և Գերմանիան լիովին համաձայն են, որ «անհրաժեշտ է աջակցել ուկրաինացիներին այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կլինի»: 

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Բերբոքի հետ քննարկել է Ուկրաինայում առկա իրավիճակն ու հաստատել, որ Ֆրանսիան և Գերմանիան լիովին համաձայն են, որ «անհրաժեշտ է աջակցել ուկրաինացիներին այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կլինի»: Խոսելով երկուշաբթի օրը Լեհաստան կատարելիք իր այցի մասին՝ Սեժուրնեն խոստացել է իր լեհ գործընկերոջը առաջարկել նախաձեռնություններ, որոնք կամրապնդեն Վարշավայի կապը Փարիզ-Բեռլին տանդեմի հետ։

Լուսանկարը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter