HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրեդերիկ X-ը հռչակվել է Դանիայի թագավոր

Դանիայի թագուհի Մարգրետե II-ը կիրակի օրը՝ հունվարի 14-ին, Կոպենհագենի Քրիստիանսբորգ պալատում ստորագրել է գահից իր պաշտոնական հրաժարման մասին հրամանագիրը։ Դրանից հետո վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Մարգրետե II-ի որդուն՝ Ֆրեդերիկ X-ին հռչակել է Դանիայի նոր թագավոր։

Դանիական գահից հրաժարվելու մասին Մարգրետե II թագուհին հայտարարել էր իր ամանորյա ուղերձի ժամանակ։ Հունվարի 14 ամսաթիվն էլ պատահական չէր ընտրված։ «Ես կթողնեմ գահն իմ որդուն՝ թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկին։ Ես որոշել եմ, որ հիմա ամենահարմար պահն է։ 2024 թվականի հունվարի 14-ին՝ 52 տարի անց այն բանից, երբ ես փոխարինեցի իմ սիրելի հորը, ես կհեռանամ Դանիայի թագուհու պաշտոնից»,- հայտարարել էր նա։

Մարգրետե II-ը գահ բարձրացավ 1972 թվականին իր հոր՝ Ֆրեդերիկ IX թագավորի մահից հետո։ Եվրոպայի գործող միապետներից նա ամենաերկար թագավորածն էր: Ընդհանուր առմամբ, Եվրոպայում ամենաերկարը թագավորել էր նրա բարեկամուհին՝ բրիտանական Եղիսաբեթ II թագուհին։ Ի սկզբանե ակնկալվում էր, որ Մարգրետե II-ի թագավորումը, ավանդույթի համաձայն, կտևեր մինչև մահ։

Իր ամանորյա ուղերձի ժամանակ թագուհին հայտարարել էր, որ որոշումը կապված է նախորդ տարվա տարեսկզբին մեջքի վիրահատության հետ։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter