HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի վշտացրեք նրա հոգին, կիսատ չթողնեք նրա սկսած գործը»

«Ժողովուրդ ջան բայց հասկանում ե՞ք, Վահես իրա մահով էլ ա մեզ օգնում, միշտ մարդասեր ու հասնող Վահես, ինքը միշտ էլ բոլորինն է եղել, ամբողջ ժամանակն ու գործը միայն զինվորներն ու աշխատանքը, հայը ժողովուրդը, իսկ այսօր արդեն ամբողջ աշխարհի հայությունն է: Վայ, Վահե ջան, քավության նոխազը դու էիր, զոհ էր պահանջվում, ու դա դու եղար... Ասել եմ ու նորից եմ կրկնում, Վահես մեր վերածնունդն է... Մի վշտացրեք նրա հոգին, կիսատ չթողնեք նրա սկսած գործը...»: 

Այս տողերի հեղինակը Վերոնիկա Ավետյանն Է: Նրա եղբայր, ռազմական բժիշկ Վահե Ավետյանը  հունիսի 29-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին (մականունը` Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեց: Վահեն գիտակցության չգալով մահացավ զինվորական հոսպիտալում: 

Յոթնօրեքի կապակցությամբ այսօր` հուլիսի 8-ին՝ ժամը 21:00-ին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու նրա հիշատակին նվիրված մոմավառություն:

Մեկնաբանություններ (2)

Zorro
Chenq vshtacni Veronika jan u woch miayn Vaheyi gorc@ aylev myus bolor anardar gorcer@ vor arvel u arvum en Hayastanum !
Վահեի մտերիմներ
Սա պատվի հարց է. Խոսքը Վահեի մասին չէ, խոսքը Հայոց բանակը ոտնատակ անելու մասին է: Գուրգեն Մարգարյան, Վահե Ավետյան------Ռամիլի Սաֆարով, Ռուբեն Հայրապետյան: Հայաստանը պետք է ողողել նման պաստառներով: Մենք` Սփյուռքահայերս պարտավոր ենք աշխարհի բոլոր անկյուններում հնչեցնել այս հայ սպաների ու նրանց կյանքը լափող մարդակերների անունները: Սա ճիշտ համեմատություն է ու տեղին: Մարգարյան, Ավետյան--սաֆարովօղլի, հայրապետօղլի: Այս մասին են մեզ հուշում Գուրգենի ու Վահեի հոգիները: Մեր հայրենիքում, մեր ցեղագիցները նման են հալաձվածներու, անոնք չեն կրնա բղավել, անոնց կխեղդեն, անոնք Հայրենիքում կապրեն նաև մեր փոխարեն, եգեք միասնագան լինենք ու բռունցք մը ըլլանք, բավ է ստորացնեն հայու հոգին, Անդրանիկի ու Նժդեհի հոգիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter