HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի Ռաանանա քաղաքում երկու անձինք հարձակվել են անցորդների վրա. կա 1 զոհ և 17 վիրավոր

Իսրայելի կենտրոնական հատվածում գտնվող Ռաանանա քաղաքում երկու տղամարդ, որից մեկը 25 տարեկան է, իսկ մյուսը՝ 44, դանակով հարձակվել են անցորդների վրա։ Այդ մասին հայտնում է իսրայելական Haaretz-ը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների բուժաշխատողներին։

Ըստ նախնական վարկածի՝ հարձակումից հետո տղամարդիկ, փորձելով փախչել այդտեղից, առևանգել են ավտոմեքենաներից մեկը ու չկարողանալով կառավարել մեքենան, բախման հետևանքով, մարմնական վնասվածքներ հասցրել ավտոբուսի կանգառում գտնվող մի քանի քաղաքացու։  

Ըստ նախնական տվյալների՝ կա 1 զոհ և 17 վիրավոր։ Զոհը 70-ամյա կին է։ Ականատեսներից մեկը պատմել է, որ հարձակում գործած անձանցից մեկը դանակով հարվածել է 3 մարդու, այնուհետ առևանգել մեքենան ու շարժվել անցորդների ուղղությամբ։ 

Իսրայելի ոստիկանությունը, իր հերթին, հայտնել է, որ հարձակում գործած անձինք երեք ավտոմեքենա են առևանգել։ Ավելի ուշ, պարզվել է, որ երկու տղամարդիկ էլ Պաղեստինի Հեբրոն քաղաքից են։ Ոստիկանությունը ձերբակալել է երկուսին էլ։ Նրանք Իսրայելի տարածքում օրինական գտնվելու իրավունք չեն ունեցել։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք այս հարձակումն ունի քաղաքական մոտիվներ։ 

Բացի այդ, պարզվել է, որ 25-ամյա Ահմադ Զայդատը 44-ամյա Մուհամադ Զայդատի զարմիկն է։ 

Տեղական իշխանությունները քաղաքի բնակիչներին խորհուրդ են տվել դուրս չգալ փողոցներ և երեխաներին չվերցնել կրթական հաստատություններից։ Դեպքի վայրում իրավապահ մարմինների աշխատակիցները շարունակում են աշխատել։

Լուսանկարը՝ Իսրայելի Մագեն Դավիդ Ադոմ ազգային բժշկական ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter