
Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածի բոլոր սրճարանները և շինությունները կքանդվեն
Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցվի և կբարեկարգվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:
Այդ թվում՝
«Տաշիր պիցցա»,
«Լաբիրինտ»,
«Նովելլա մյուզիք հոլ»,
«Մոնտանա մյուզիք հաուս»,
«Հուկահ լաունջ & Ռումս», և այլ շինություններ, կրպակներ:
Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»,- գրել է նա:
Լուսանկարը` Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել