HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախում՝ «Հարսնաքարում» (ֆոտո, վիդեո)

Քիչ առաջ բախում է տեղի ունեցել «Հարսնաքար» ռեստորանի մոտ, որտեղ հավաքվել էին Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկված եւ հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրեքը հարգող քաղաքացիներ: Ոստիկանները եւ կարմիրբերետավորները շրջափակել են ռեստորանային համալիրը՝ արգելելով մարդկանց մոտենալ դրա տարածքին, ինչից հետո մոմավառության մասնակիցների եւ ուժայինների միջեւ բախում է տեղի ունեցել:

Իրարանցմանը միջամտել է Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որի գլխավորությամբ ոստիկանները սկսել են քաշքշել քաղաքացիներին: Վերջիններս դուրս են եկել հարակից Աճառյան փողոց ու փակել այն: Բախման արդյունքում ուժայինները ժողովրդին բաժանել են երկու հատվածի:

Այս պահին փողոցի երկու մայթերով մարդիկ քայլում են դեպի քաղաք: Նրանց միջեւ ոստիկաններն են, որոնք քայլում են մայթեզրերին զուգահեռ:    

23:00-Այս պահին ցուցարարները շարժվում են Ավանում գտնվող Ռուբեն Հայրապետյանի տան ուղղությամբ: Նշենք, որ բախման ժամանակ ռեստորանի տարածքում է եղել նաեւ Հայրապետյանը: 

Ըստ շրջանառվող լուրերի՝ ակցիայի ժամանակ ռեստորանի տարածքում Հայրապետյանը հարվածել է իրավապաշտպան Արման Վեզիրյանին: Այս դրվագը մեծ աղմուկ ու վրդովմունք է առաջացրել մասնավորապես համացանցում:

23:20- Ռուբեն Հայրապետյանի տան դիմաց ելույթներ ունենալուց հետո ցուցարարները կրկին շարժվում են «Հարսնաքարի» ուղղությամբ: Օլիգարխի տունը ոստիկանների աչալուրջ հսկողության տակ է: 

23:43- Հայրապետյանի առանձնատնից դեպի «Հարսնաքար» շարժվող բազմությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտով անցնելիս սկսել է բացականչել. «Տա-րոն, գեղեցիկ չէ..»: Այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է, որը Մաշտոցի պուրակի տաղավարների ապամոնտաժման մասին խոսելիս նման արտահայտություն էր արել: 

00:05- Ռեստորանի մոտ վերադարձած բազմությունը կրկին վանկարկում էր «Նեմեց մարդասպան»: Քիչ անց բազմությունը հեռացավ տարածքից: Ցույցն ավարտվեց: 

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (6)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եթե նաև Ռ.Հայրապետյանին խստորեն չպատժեն/բանտ չնստացնեն,ապա ես կանխատեսում եմ արյունալի հեղաշրջում/հեղափոխություն (անունը կարևոր չէ) Հայաստանում,հավանաբար տարվա վերջում. տանկեր Երևանում ու զինվորականներ ԱԺ-ում: Ու հետաձգված պրեզիդենտական ընտրություններ: Այս պատառը կուլ չի գնալու: Ուղղակի դեռ սպասողական փուլն է. փոթորիկից առաջի ճնշող լռությունը:
ՀԱՅ
Վահե Ավետյանը հայ ժողովրդի հերոսն է, որ միայնակ պայքարի ելավ հրեշի դեմ`Հայաստանի վզին փաթաթված ու Հայաստանը խժռող հրեշի...Վահեն պիտի խորհրդանշի ժողովրդի, հայ առողջ հասարակության պայքարն այդ հրեշի դեմ, որը հավաքական կերպարն է ՀՀ-ի տգետ, անկիրթ, անբարոյական, ցինիկ, լկտի, ապազգային իշխանությունների...մեր նախնիները սրանց համար չեն պայքարել ու պահպանել մեր հայրենիքը...այժմ մեր հերթն է գլխատելու մեր ներքին հրեշին...մարտը սկսված է եւ հաղթանակն այլընտրանք չունի....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի 3-րդ Հանրապետության քրեա-օլիգարխիկ համակարգ (ծնված - 27 հոկտեմբեր,1999................ մահացած- 29 հունիս,2012).
ASR
Սահմանը թողաց հարսնաքարն են պաշտպանում
Berge Jololian
It would be very fitting and appropriate if a unit of the Armenian Army would push the police aside, wire the building with explosives and blow it up. This would send a strong message to the oligarch's not to ever mess with any member of the armed forces; the Army's dignity would be restored and popularity would soar with respect. It is time to declare war on all the oligarchs - the list is known - it is time to free Armenia - by any method. The hit list of oligarch and thugs are well known. Let's go to action with a little help from the army.
haykUS
One day all Oligarchs and Serz will be punished. Vengence will stay forever, they make billions and people of Armenia are hungry and suffering. There should be no millioneres in Armenia all must be leveled! Confiscate our country's posession from corrupt-mafia-armenian-government and oligarchs.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter