HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսին. Բաղդադը Թեհրանից հետ է կանչել իր դեսպանին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանի տարածքի՝ մասնավորապես Էրբիլ քաղաքի շրջանի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական պետական լրատվամիջոցներին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հաղորդագրության մեջ նշում է, որ հարվածը հասցվել է «լրտեսական կենտրոնների» ու «հակաիրանական ահաբեկչական խմբերի կուտակման վայրերի» ուղղությամբ։

Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ պայթյունները լսվել են Էրբիլից 40 կմ հյուսիս-արևելք, այն շրջանում, որտեղ գտնվում է ամերիկյան հյուպատոսությունը: Դիվանագիտական առաքելությանը պատկանող շինությունները չեն վնասվել։

ABC News հեռուստաընկերությունը, հղում անելով իրանական անվտանգության ուժերում իր աղբյուրին, հայտնում է, որ ամերիկյան հյուպատոսությունից ոչ շատ հեռու գտնվող ութ թիրախներ հայտնվել են իրանական հարվածների տակ։

Reuters-ը և ABC News-ը փոխանցում են, որ հարվածների հետևանքով զոհվել է 4 մարդ։ Էրբիլի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է։

ԱՄՆ Պետքարտուղարությունը ևս հայտարարել է, որ հարվածի հետևանքով ամերիկյան օբյեկտները չեն տուժել, սակայն Իրանի գործողություններն անվանել է անպատասխանատու։ «Մենք հետևել ենք հրթիռներին, որոնք հարվածել են Իրաքի հյուսիսին։ Ամերիկյան օբյեկտներն ու աշխատակիցները չեն տուժել»,- հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը։

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Բաղդադում ԱԳՆ է կանչվել Իրանի դեսպանը։ «Իրաքը դատապարտում է Էրբիլի մի քանի շրջանների ուղղությամբ իրականացված հարձակումը, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Հարձակումը Իրաքի ինքնիշխանության կոպիտ խախտում է, որը հակասում է <...> միջազգային իրավունքին և սպառնում տարածաշրջանի անվտանգությանը»,- ասված է Իրաքի ԱԳն հայտարարության մեջ։

Իրաքը նաև հայտարարել է, որ Թեհրանից խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել իր դեսպանին։

Իրանը պարբերաբար հարվածներ է հասցնում Իրաքյան Քուրդիստանին։ Թեհրանում պնդում են, որ այդ տարածաշրջանում են գտնվում իրանցի անջատողականների ռազմական ճամբարները: Բացի այդ, իրանական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածի թիրախում «հրեական լրտեսական ցանց է եղել»։

Լուսանկարը՝ Azad Lashkari/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter