HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում պատերազմի ինտենսիվ փուլի մոտալուտ ավարտի մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իսրայելական բանակը, Գազայի հարավային հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ հարձակման շրջանակներում, ծրագրում է փոխել իր ռազմավարությունը: «Մենք հստակ հասկացրել ենք, որ մանևրելու ինտենսիվ փուլը կտևի մոտ երեք ամիս։ Գազայի հարավային հատվածում մենք կհասնենք այդ նպատակին, ու այդ փուլն էլ շուտով կավարտվի»,- Deutsche Welle-ի փոխանցմամբ Երուսաղեմում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գալանտը։

Գալանտի խոսքով՝ դրանից հետո Գազայի հյուսիսային հատվածում կսկսվի պատերազմի «հաջորդ փուլը»: Ընդ որում, Իսրայելի պաշտպանության նախարարը կոնկրետ ժամկետներ չի նշել:

Իսրայելը հոկտեմբերի 27-ից ցամաքային ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում։ Վերջին շաբաթներին իսրայելական բանակը ուժեղացրել է օդային հարվածները Գազայի հարավային հատվածում գտնվող Խան-Յունիս և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ։

Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ հունվարի 15-ին Գազայի տարածքը լքել է գործողությանը մասնակից չորս դիվիզիաներից մեկը։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ զինվորականները ոչնչացրել են «հարյուրավոր ահաբեկիչների» ու գազայի հյուսիսային ու կենտրոնական հատվածներում վերացրել ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները։ 

Լուսանկարը՝ Mohammed Abed/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter