
Վլադիմիր Զելենսկին Դավոսում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Շվեյցարիայի Դավոս քաղաքում, որտեղ մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ։ Այդ մասին Զելենսկին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Розпочав роботу в Давосі із зустрічі з Генеральним секретарем НАТО Єнсом Столтенбергом. Обговорили багато важливих питань.
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) January 16, 2024
Ситуація на полі бою, оборонні потреби нашої держави, подальше посилення української системи протиповітряної оборони, підготовка наступного саміту НАТО у… pic.twitter.com/FMhPZFW5Zh
Ուկրաինայի առաջնորդի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ նրանք քննարկել են մարտի դաշտում առկա իրավիճակը, Ուկրաինայի պաշտպանական կարիքները և ուկրաինական ՀՕՊ համակարգի հետագա ուժեղացումը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Զելենսկին տեղեկացրել է վերջին շրջանում ռուսական զինուժի կողմից ուկրաինական քաղաքների և համայնքների զանգվածային գնդակոծությունների մասին։
Բացի այդ, հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
I met with NATO Secretary General @JensStoltenberg in Davos to thank the Alliance for its steadfast support.
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) January 16, 2024
We discussed the situation on the front lines. I informed the Secretary General of Russia's recent mass air strikes and emphasized the need to further strengthen… pic.twitter.com/yXkPgSpPel
Ուկրաինայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան Վաշինգտոնի գագաթնաժողովից ակնկալում է որոշումների կայացում, որոնք կմոտեցնեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը։
Բացի այդ, կարևորվել է նաև Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագրի ստորագրումը։ Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին շնորհակալություն է հայտնել ռուսական ներխուժումից պաշտպանվելու հարցում Դաշինքի կայուն աջակցության համար:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը հունվարի 15-ին ժամանել էր Շվեյցարիա ու արդեն իսկ հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Վիոլա Ամհերդի հետ։ Այսօր էլ Զելենսկին կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ և հատուկ ելույթով հանդես կգա Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել