HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հութիները հայտարարել են, որ կհարձակվեն ամերիկյան և իսրայելական նավերի վրա

Հութիները Եմենի ափամերձ հատվածներում կհարձակվեն ամերիկյան և իսրայելական նավերի վրա։ Այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Նասրեդին Ամերը։

«Պարտադիր չէ, որ նավն իսրայելական լինի, որպեսզի մենք հարձակվենք դրա վրա։ Բավարար է լինի ամերիկյան»,- ասել է Ամերը։

Հութիների ներկայացուցիչը նաև ասել է, որ խմբավորումն այսուհետ «օրինական թիրախներ» է համարում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բոլոր ռազմանավերը՝ հունվարի 12-ի գիշերը Եմենին հասցված զանգվածային հարվածների պատճառով:

Հունվարի 15-ի ցերեկը հայտնի դարձավ, որ բալիստիկ հրթիռի միջոցով հարձակման է ենթարկվել «Ջիբրալթար Իգլ» բեռնանավը, որը պատկանում է ամերիկյան ընկերություններից մեկին և շարժվում էր Մարշալյան Կղզիների դրոշի ներքո: Հարձակման հետևանքով նավի վրա հրդեհ էր բռնկվել, որը մարվել է: Անձնակազմում տուժածներ չեն եղել։

Նոյեմբերի կեսերին հութիները հայտարարել էին, որ կհարձակվեն բոլոր նավերի վրա, որոնք կապ կունենան Իսրայելի հետ։ Գրոհայիններն իրենց գործողություններն անվանում էին «Գազայի հատվածի դեմ իսրայել-ամերիկյան ագրեսիային պատասխան»։ Ընդ որում, հարձակման էին ենթարկվում ոչ միայն ռազմանավերը, այլև մյուս երկրների առևտրային նավերը։

Լուսանկարը՝ upstreamonline.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter