HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիին

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը։

«Զրույցի ընթացքում երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ավելի քան 30 տարվա արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին:

Ֆիլիպպո Գրանդին առանձնահատուկ կերպով հետաքրքրվել է ավելի քան 100 հազար արցախահայ փախստականների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով, մարդասիրական այլ խնդիրներով: Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասն ներկայացրել է կարճ ժամանակահատվածում Հայաստանի կառավարության իրականացրած ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղղված են բռնի տեղահանվածների ինչպես առաջնային, այնպես էլ համալիր խնդիրների լուծմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային շփումներն ու սերտ համագործակցությունն առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter